Ավստրիայի Ազգային խորհրդի արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին՝ Twitter-ում հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Որոշումը միաձայն ընդունել է Ազգային խորհրդի գլխավոր կոմիտեն: Մայիսի 27-ին Ազգային խորհուրդն անվստահություն հայտնեց Սեբաստիան Կուրցի կառավարությանը՝ փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի պաշտոնաթողության ֆոնին: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի ղեկավարությամբ չորեքշաբթի կայացել է մինչև Ազգային խորհրդի վաղաժամկետ ընտրությունները հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիռլյայնի և նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվությունը: